News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ճապոնական Toyota ընկերությունը հունվարի 8-11-ին ամերիկյան Լաս Վեգաս քաղաքում կայանալիք Consumer Electronics Show (CES) 2013 սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսում ինքնուրույն կառավարվող ավտոմեքենա կներկայացնի:

Ավտոմեքենայի տեխնիկական մանրամասների մասին դեռեւս ոչինչ չի հաղորդվում, սակայն համացանցում հայտնվել է ցուցադրական տեսահոլովակը, հաղորդում է Business Insider-ը:

Ինքնակառավարվող մեքենաների ոլորտում իր ձեռքբերումները կներկայացնի նաեւ գերմանական Audi ընկերությունը:

Նշենք, որ ինքնակառավարվող ավտոմեքենայի ստեղծման ուղղությամբ բավական երկար ժամանակ աշխատում է նաեւ Google ընկերությունը, իսկ Volvo-ն հայտարարել է, որ իր առաջին ինքնակառավարվող մեքենան կհայտնվի արդեն 2014 թվականին:

CES 2013 ցուցահանդեսը տեղի կունենա հունվարի 8-11-ին, Լաս Վեգասի «Քոնվենշն» կենտրոնում, որի մակերեսը 300 հազար քմ է: Ավելի քան 3 հազար ընկերություններ այստեղ կներկայացնեն շուրջ 20 հազար ապրանքատեսակ: Սպասվում է, որ ցուցահանդեսը կունենա 156 հազար այցելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ