News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ամանորից առաջ արժեզրկվող դոլարը, որպես կանոն, Հայաստանի ֆինանսական շուկայում ամանորից հետո սկսում է վերականգնել կորցրածը: Այս տարին բացառություն չէր: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունվարի 8-ին տեղի են ունեցել արտարժույթի առուվաճառքի առաջին սակարկությունները, ու  ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 406.35 դրամ: 2012 թ. դեկտեմբերի 29-ի համեմատ դոլարը թանկացել է 0.81 %-ով կամ 3.27 կետով:

Բորսայում այսօր վաճառվել է 1.45 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առուվաճառքը տեղի է ունենում 404-408 դրամ միջակայքում:

Forex միջազգային շուկայում եվրոն կայուն է դոլարի նկատմամբ եւ սակարկվում է 1.31 դոլարի մակարդակում: Եվրոյի կայունությանը նպաստել է Ճապոնիայի ֆինանսների նախարար Տարո Ասոյի հայտարարությունն այն մասին, որ Տոկիոն եվրոպական պարտատոմսեր կգնի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ