News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Քիմ Քարդաշյանը համարվում է աշխարհում ամենահայտնի ռեալիթի-աստղերից մեկը, նա նաեւ հայտնի է նրանով, որ ունի հայկական արմատներ: Բրիտանական BBC-ն փորձել է պարզել, թե ինչպես են նրան վերաբերում իրենք՝ հայերը:

Քարդաշյանի անձնական կյանքի մասին լուրեր տպագրում են աշխարհի առաջատար լրատվամիջոցները, ինչպիսիք են օրինակ BBC-ն, «Washington Post» եւ «Le Figaro» թերթերը: Շատերը հետեւում են նրա յուրաքանչյուր «թվիթ»-ին, սակայն կան նաեւ այնպիսիք, ովքեր Քիմի հանդեպ անտարբեր են կամ բացահայտ հակակրանք են զգում այն ամենի նկատմամբ, ինչ նա անում է:

Հոդվածի հեղինակ վանեսա Բարֆորդը գրում է, որ անհնար է կարդալ նրա ազգանունը՝ չմտածելով, որ նա հայուհի է: Բարֆորդը ներկայացնում է Քիմի մասին հայ թղթակցի հավաքած կարծիքները: Նրա խոսքով՝ այն փաստը, որ Քիմը հայտնի է ողջ աշխարհում, չի նշանակում, որ նրանով հպարտանում են բոլոր հայերը: Նրա մասին հիմնականում դրական են արտահայտվում շոու-բիզնեսի ներկայացուցիչները եւ երիտասարդությունը, ինչը չի կարելի ասել մեծահասակների մասին:

Շատերին դուրէ  գալիս, որ Քիմն օգտագործում է իր հայտնի լինելը, որպեսզի հիշեցնի հայերին հուզող խնդիրների մասին: Օրինակ, նա բազմիցս խոսել է Հայոց ցեղասպանության եւ սիրիահայերի խնդիրների մասին, գրում է հեղինակը:

«Նրանց համար, ում դուր չեն գալիս ռեալիթի շոուների աստղերը, միշտ կա Լեւոն Արոնյանը՝ աշխարհում երրորդ ուժեղ շախմատիստը»,-ամփոփել է հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ