News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2011թ. դեկտեմբերին Հայաստանից Ռուսաստան խաղող արտահանող 15 ավտոմեքենա, ունենալով բոլոր անհրաժեշտ ուղեկցող փաստաթղթերը, հատել են Վերին Լարսի սահմանային անցակետը, որոնցից 8-ը ուղեւորվել է Մոսկվա, իսկ 7-ը` Ռյազան: Այս մասին նշված է ՀՀ Վերահսկիչ պալատի եւ ՌԴ Հաշվիչ պալատի համատեղ հաշվետվության մեջ:

Սակայն Ռյազան տեղափոխված բեռը ամբողջությամբ վերադարձվել է, քանի որ «Ռոսսելխոզնադզորը» ապրանքի մեջ բացահայտել է վնասակար հարուցիչ (պավելիկա) եւ տրվել է համապատասխան եզրակացություն: Սակայն Մոսկվա ուղարկված նույն խաղողը ստուգումն անցել է առանց վերապահումների:

Նշվել է, որ ՌԴ օրենսդրության մեջ կան հակասություններ, որը պայմաններ է ստեղծում «Ռոսսելխոզնադզորի» պաշտոնատար անձանց կողմից ՌԴ մաքսային սահմանով ներմուծվող կամ արտահանվող արտադրանքի  սահմանափակման կամ թույլտվության վերաբերյալ ոչ միանշանակ որոշումներ ընդունելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ