News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արտագնա աշխատանքի ժամանակը կարող է հաշվարկվել քաղաքացու աշխատանքային ստաժի մեջ, եթե քաղաքացին արտագնա աշխատանքի ընթացքում իրականացնի սոցապ վճարումներ: Այս դրույթը տեղ է գտել «Արտագնա աշխատանքների կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագծում, որը տեղակայված է ՀՀ տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայքէջում:

Ըստ այդմ՝ արտագնա աշխատաժամանակը կարող է հաշվի առնվել նաեւ կենսաթոշակներ եւ նպաստներ վճարելու դեպքում:

Սակայն այս նախագիծն ունի կարեւոր վերապահում՝ արտագնա աշխատանքի պետք է մեկնել միայն միջնորդի միջոցով: Միջնորդ կազմակերպությունն էլ, իր հերթին, պետք է լիցենզավորվի: Այն քաղաքացիները, որոնք արտագնա աշխատանքի կմեկնեն սեփական նախաձեռնությամբ, ըստ այս նախագծի՝ աշխատանքային ստաժը չեն կարող ավելացնել:

Նշենք, որ օրենքի նախագիծը դրված է հանրային քննարկման, սակայն կառավարության վերջնական հավանությունը դեռ չի ստացել:

Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողների թվի մասին հստակ տեղեկություններ չկան: Կառավարության գնահատականներով՝ տարեկան մոտ 60 հազ. մարդ է մեկնում արտագնա աշխատանքի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ