News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Այս գիշեր եւ վաղը ցերեկը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, որը կուղեկցվի խիստ սառնամանիքներով, հատկապես՝ գիշերային եւ առավոտյան ժամերին: Ճանապարհներին մերկասառույց է, Արարատյան դաշտում առավոտյան ժամերին մառախուղի հավանականություն կա: Կիրակի օրը եղանակը գրեթե չի փոխվի:

«Հայպետհիդրոմետի» տվյալով՝ Երեւանում այս գիշեր եւ վաղը ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, առավոտյան ժամերին առանձին վայրերում թեթեւ մառախուղի հավանականություն կա: Գիշերը մայրաքաղաքում կդիտվի -15-17, ցերեկը՝ -2-4 աստիճան ցուրտ:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում. գիշերը`-25-30, ցերեկը`-10-15,

Կոտայքում. գիշերը`-20-25, ցերեկը`-7-12,

Գեղարքունիքում. գիշերը`-20-25, ցերեկը`-7-12,

Լոռիում. գիշերը`-20-25, ցերեկը`-4-9,

Տավուշում. գիշերը`-10-15, ցերեկը`0-5, 

Արագածոտնի լեռներում. գիշերը`-20-25, ցերեկը`-7-12, 

Արագածոտնի նախալեռներում. գիշերը`-12-17, ցերեկը`-2-5, 

Արարատում. գիշերը`-14-18, ցերեկը`-2-5,

Արմավիրում. գիշերը`-14-18, ցերեկը`-2-5,

Վայոց ձորի լեռներում. գիշերը`-20-25, ցերեկը`-7-12,       

Վայոց ձորի նախալեռներում. գիշերը`-14-18, ցերեկը`-2-5, 

Սյունիքի հովիտներում. գիշերը` -6-11, ցերեկը`0+3, 

Սյունիքի նախալեռներում. գիշերը` -15-20, ցերեկը`-2-7, 

Լեռնային Ղարաբաղում. գիշերը`-6-10, ցերեկը`-2+1:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ