News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահի պաշտոնում իմ ընտրվելու դեպքում Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, «Հասարակական երկխոսություններ» կազմակերպության կազմակերպած ինտերնետային ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ժամանակակաից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը պետք է ճանաչվեն իրենց տարածքների նոր, հետխորհրդային սահմաններում եւ միաժամանակ միջպետական երկկողմ բանակցությունների միջոցով պետք է լուծվեն սահմանների սահմանազատման, անվտանգության երաշխիքների համակարգայնացման հարցերը»,-նշել է նա:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ անհրաժեշտ է նաեւ, որպեսզի ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ հաստատվեն բարիդրացիական հարաբերություններ, վերականգնվի հեռահաղորդակցությունը, պետք է լուծվի բոլոր ազգությունների փախստականների կամավոր իրենց տները վերադառնալու հարցը:

 

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ