News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանը պատրաստ է  փոխգործակցել Իրանի Արեւելյան Ատրպատական նահանգի հետ մեքենաների արտադրության ոլորտում: Այս մասին հունվարի 15-ին Թավրիզում հայտարարել է  Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, տեղեկացնում է  իրանական «Fars» գործակալությունը: «Սյունիքի մարզը իրանական ավտոմեքենաների հավաքման նոր հոսքագծերի ստեղծման միջոցով կարող է նպաստել Արեւելյան Ատրպատականի արդյունբերությունը միջազգային շուկա դուրս բերելուն»,-ասել է  Խաչատրյանը:

Նա նշել է, որ երկու երկրները նշանակալի ներուժ ունեն համատեղ ներդրումների ավելացման եւ ակտիվացման ուղղությամբ: Հայաստանը Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ է եւ ՀՆԱ-ն հասնում է 9,4 մլրդ դոլար:

Գործակալությունը նշում է, որ վերջին տարիներին Իրանն ու Հայաստանն ընդլայնել են գործընկերությունը, մի շարք ոլոտներում համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ