News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Զբաղվածների եկամուտների հաշավարկը մեկ նրբություն ունի: Բացի ամսական աշխատավարձից, որը հաշվարկվում է տնտեսվարող սուբյեկտների  վիճակագրական հաշվետվությունների հիման վրա, եկամուտները որոշվում են նաեւ  ընտրովի հարցման միջոցով:

Հետազոտությունների տվյալներից դատելով` 2011թ. մեկ զբաղվածի հաշվով միջին եկամուտը կազմել է ամսական 78,4 հազ. դրամ: Տեղեկացման համար նշենք, որ ամսական միջին անվանական աշխատավարձը կազմել է 115 հազ. դրամից ավելի,  որը եկամտահարկի վճարումից հետո կազմում է 103 հազ. դրամ: Ի դեպ, նշված 115 հազ. դրամը` ըստ «2011թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակի» մասին զեկույցի, իսկ մեկ այլ`«Հայաստանում աշխատանքի շուկան»  զեկույցի համաձայն, բերվում է մեկ այլ ցուցանիշ` ավելի քան 108 հազ. դրամ:

Անդրադառնալով թեմային` դիտարկենք, թե Հայաստանում որ տարիքային խմբերն ունեն ամենաբարձր եկամուտները: Եթե հավատանք ուսումնասիրության արդյունքներին,  առաջին տեղում  25-34  տարիքային խումբն է, որին հաջորդում է  35-44 տարեկանների խումբը:

 

Գծապատկերից պարզ է դռնում, որ ամենաքիչ եկամուտ ունեցողները տարեց բնակիչներն են`  65-75 տարեկանների խումբը: Չնայած տարվա ընթացքում եկամուտների աճին (գրեթե 13,4 հազ. դրամ),  այս տարիքային խմբի եկամուտների հարաբերակցությունը միջինի նկատմամբ մխիթարական չէ` ընդամենը 68%...

 

Այս գծապատկերից երեւում է, որ տարիքի հետ աստիճանաբար նվազում են նաեւ եկամուտները, իսկ 15-24 տարականների խմբի եկամուտը հավասար է  55-64 տարեկանների խմբի եկամուտին: 15-24 տարեկանների խմբում հավանաբար բեռն ընկնում է բուհերի շրջանավարտների վրա, որոնց հաջողվում է  բարձր վճարվող աշխատանք գտնել:

Միժամանակ առավել բարձր եկամուտներ են ստանում նրանք, ովքեր զբաղված են «փոխադրումների,  ինֆորմատիկայի եւ կապի» բնագավառում` գրեթե 106,6 հազ. դրամ: Այսինքն, հիմնականում այն ոլորտները, որտեղ զբաղված է  մեր տաղանդավոր երիտասարդությունը:

Երկրորդ տեղում է խոստումնալից «ֆիանանսներ, անշարժ գույք» ոլորտը` միջինը  ամսական 104,5 հազ. դրամ եկամուտով:

Ավելի վաղ` 2010թ-ին առաջին տեղում էին շինարարության ոլորտում զբաղվածները: Տարվա ընթացքում շինարարների եկամուտների հարցում առաջընթաց գրեթե չի եղել, այդ իսկ պատճառով  ոլորտն առաջինից  հայտնվել է  երրորդ տեղում` 97,8 հազ. դրամ ցուցանիշով: Շինարարությունում ներգրավվածները հիմնականում միջին տարիքի անձինք են:

Ամենավատ վիճակում գտնվում են գյուղատնտեսությամբ զբաղվողները` ամսական միջինը 56,6   հազ. դրամ եկամուտով: Մայրաքաղաքում եւ մարզերում եկամուտների տարբերությանը հնարավոր է ծանոթանալ  ստորեւ ներկայացված գծապատկերից:

 

Իսկ ընդհանուր առմամբ, կարելի է զարմանալ միայն տնտեսության ոլորտներում զբաղվածների բոլոր տարիքային խմբերի նման ցածր եկամուտների ծավալից: Անգամ հաշվի առնելով հարցվածների թվում հարուստների բացակայությունը,  այս ցուցանիշը հուսադրող չէ:

Իսկ եթե հաշվի առնենք, որ զբաղվածություն ունեցող անձի եկամուտը բաժանվում է նաեւ ընտանիքի չաշխատող անձանց վրա,  ստացվում է խորհրդանշական թիվ:

Ալբերտ Խաչատրյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ