News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նախընտրական քարոզարշավի առաջին իսկ վայրկյանին սոցիալական ցանցերում հայտնվեցին գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հոլովակաները: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց  քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Եթե խոսենք անմիջականորեն նախապատրաստական փուլի մասին, ապա որեւէ անկնկալ ես չնկատեցի: Ուշագրավ էր Սերժ Սարգսյանի նախընտրական հոլավակի  համաժամանակյա թողարկումը քարոզարշավի առաջին իսկ վայրկյանին` հունվարի 21-ին, ժամը 00.00-ին»,-նշեց Կ. Քոչարյանը: Մնացած առումներով նախապատրաստական փուլն անցել է սովորական: «Չի կարելի ասել, թե մնացած թեկնածուները, նույն Րաֆֆի Հովհաննիսյանը, ավելի պակաս խնամքով են պատրաստվել: Պարզապես Սերժ Սարգսյանի աջակցության թիմն ավելի բազմամարդ է, ուստի նրանք կարող են իրենց առավել մասշտաբային ակցիաներ թույլ տալ: Սակայն Րաֆֆի Հովհաննսիյանի թիմը եւս հայտնի է իր ակտիվությամբ»,-ավելացրեց քաղտեխնոլոգը:

Ինչ վերաբերում է թեկնածուների կայքերի ձեւավորմանը, ապա առանձապես առավելություններ եւ թերություններ նույնպես չեն նկատվում. «Նման կայքերը հենց պետք է լինեն պարզ ու կենտրոնան տեղեկատվության վրա` թեկնածուի կենսագրություն, նախընտրական ծրագիր, ընտրողների հետ հանդիպումներ»,-ավելացրեց Կ. Քոչարյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին կայանալիք Հայաստանի նախագահի ընտրությունների քարոզարշավը մեկնարկել է հունվարի  21-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ