News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2013 թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած հարկային փաթեթը ծավալուն փաստաթուղթ է, բայց իր մեջ էական փոփոխություններ չի պարունակում: Այդ մասին այսօր՝ հոնվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նրա խոսքով՝ հարկային փաթեթը, որից ներկայում դժգոհություններ ունեն մի շարք ոլորտների (ատամնաբուժարաններ, անշարժ գույք) ներկայացուցիչներ,  ամիսներ շարունակ քննարկվել է տարբեր ձեւաչափերով, այդ թվում՝ բիզնեսի հետ: «Քննարկման արդյունքում սկզբնական տարբերակը էապես փոփոխվեց՝ բիզնեսի պահանջներից ելնելով: Ցանկացած հարկային միջոց պետք է լրացնի պետական բյուջեն, ուստի պետք է փնտրել կոմպրոմիս, թչ թե իդեալական լուծում»,- ասաց Տ. Դավթյանը:

Նրա ներկայացմամբ՝ շրջանառության հարկի ներդրումը էականորեն հեշտացրեց փոքր եւ միջին ձեռնարկատիրության կյանքը: «Իհարկե՝ որեւէ կոմպոնենտ կարող է այս կամ այն ոլորտի համար լինել ոչ ցանկալի, սակայն փորձել ենք պաշտպանել շահերի հավասարակշռվածությունը: Որոշ տեղերում կա խստացում, որոշ տեղերում՝ մեղմացում: Այս փաթեթը ընդհանուր առմամբ դրական էր, հարկային օրենսդրությունը բարելավվեց»,- ասաց Տ. Դավթյանը: Նա նաեւ չբացառեց, որ փաթեթում որոշ փոփոխություններ կարող են տեղի ունենալ, սակայն ներկա պահին նման հարց չի քննարկվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ