News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիական Գլենդել քաղաքում հունվարի 29-ին հայ  է ձերբակալվել՝ սոցցանցերում գրանցված հարյուրավոր կանանց անձնական էջերը կոտրելու եւ մերկ նկարների հրապարակման սպառնալիքով շանտաժի ենթարկելու մեղադրանքով: Մեղավոր ճանաչվելու դեպքում 27-ամյա Կարեն Ղազարյանին դաշնային բանտում մինչեւ 105 տարվա ազատազրկում է սպառնում:

«Glendale News-Press»-ը հայտնում է, որ  Կարեն Ղազարյանը մեղադրվում է ծանրացուցիչ հանգամանքներում համակարգիչներ կոտրելու եւ անձնական տվյալներ գողանալու մեջ: Համաձայն 30 կետից բաղկացած մեղադրականի՝ նա կոտրել է Skype-ի, Facebook-ի գրանցահաշիվները եւ էլեկտրոնային փոստերը՝ զոհերի գաղտնագրերը փոխելով եւ շանտաժի ենթարկելով: 

Ղազարյանի սխեմայի զոհ է դարձել 350 կին: Նրա համակարգչում մերկ եւ մասամբ մերկ կանանց մոտ 3000 լուսանկար է հայտնաբերվել: Ղազարյանը կանանց անձնական էջերի հասանելիություն ստանալուց հետո ենթադրաբար նրանց մերկ կամ կիսամերկ նկարներ է որոնել: Հետո նա զոհերի անունից սոցցանցերի նրանց ընկերներին  նամակներ է ուղարկել՝ համոզելով, որ մերկանան:

Հենց որ վերջիններս հայտնաբերել են, որ օտարի հետ են զրուցում, Ղազարյանը նրանց շանտաժ է արել մերկ նկարների միջոցով: Իսկ երբ նրանք հրաժարվել են, Ղազարյանը նրանց մերկ նկարները Facebook-ում է հրապարակել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ