News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանաբնակ հայ գործարարը  ներդրումներ է կատարել  Տաշիրի տարածաշրջանում հացահատիկի նոր ցանքատարածությունների ստեղծման  եւ հացահատիկի մեքենայացված շտեմարանի (էլեվատորի) կառուցման համար: Ինչպես NEWS.am-ին հայտնեց «Բոզոյան» ընկերության գործադիր տնօրեն Ջոն Պողոսյանը,  շտեմարանն արդեն գրեթե կառուցված է եւ շուտով կմիանա հոսանքին եւ այլ ենթակառուցվածքների:  Այն նախատեսված է 10 հազ. տոննա հացահատիկի համար եւ հագեցած է ժամանակակից իսպանական սարքավորումներով:

Ընկերությունը սեփական` 1200 հա դաշտերում 1000 հեկտարի ցանք է կատարել, սակայն ունեցած տեխնիկայով կարող է մշակել առնվազն 5 - 6 հազ. հա: Նրանք պատրաստ են նոր դաշտեր ձեռք բերել, սակայն  խնդիրներ են առաջանում հողերի սեփականատերերի հետ կապված, ովքեր լքել են Հայաստանը: Նրանց՝ թափուր մնացած դաշտերը ընկերությունը ցանկանում էր միավորել մեծ հողատարածքի մեջ, ինչն ավելի նպաստավոր է մեխանիզացիայի համար: Սակայն հողատերերից շատերին գտնելը և նրանց հետ պայմանավովելը հնարավոր չէ:

Հողի մշակման համար ընկերությունը նոր տեխնիկա է ներկրել ԱՄՆ-ից եւ անհամբերությամբ սպասում են, թե երբ են այն փորձարկելու այսօրվանից ավելի մեծ տարածությունների վրա:

Ընկերությունը աշնանացան ցորենի առաջին բերքը  հավաքել է անցած տարի: Միջին բերքատվությունը եղել է հեկտարից 18 ցենտներ, ինչը Լոռու մարզի համար միջին ցուցանիշի մակարդակի վրա է:

Հեռանկարում ընկերությունը ցանկանում է ունենալ նաեւ ալրաղացային արտադրություն` ոչ միայն հացահատիկ, այլեւ ալյուր իրացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ