ՇաբաթՆոյեմբեր 22
  • USD 418.4
  • EUR 520.15
  • RUB 9.13

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը հայկական սերիալներ է քարոզո՞ւմ

06:33, 08.02.2013 Տարածաշրջան: Հայաստան Թեմա: Քաղաքականություն, Հասարակություն, Մշակույթ

Արաբկիր համայնքում Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպման ժամանակ հերթական «կիքսը» գրանցվեց: Քաղաքացիներից մեկը նրան հարց տվեց, թե ընտրվելու դեպքում ինչ է պատրաստվում անել՝ եթերն անորակ հեռուստասերիալներից մաքրելու ուղղությամբ:

«5 տարի առաջ եթերում մեքսիկական ու բnազիլական հեռուստասերիալներ էին, հիմա՝ հայկական: Ի՞նչ եք կարծում` ավելի լավ է հայկակա՞ն սերիալները նայել, թե՞ մեքսիկական ու բnազիլական»,-հարցրեց Ս. Սարգսյանը: Հարցը դահլիճում աշխուժություն առաջացրեց, որին քաղաքացիներից մեկը տեղից պատասխանեց` «մեքսիկական ու բրազիլական»:

Ս. Սարգսյանը մի պահ կանգ առավ, այնուհետեւ ասաց, թե հայկական սերիալները սոցիալական դրական ազդեցություն ունեն. նա խորհուրդ տվեց ցերեկներն անցնել Երեւանի թատրոնների մոտով, որտեղ կարելի է հանդիպել արտասահմանյան մեքենաների: Ըստ նրա` այդ մեքենաները դերասաններինն են, որոնք կարողացել են գնել սերիալներում նկարահանվելու արդյունքում:

Փաստորեն, Ս. Սարգսյանը փոխանակ ամաչի, որ մշակութային օջախ համարվող թատրոններում հայտնի դերասանները ցածր են վարձատրվում ու ստիպված անորակ սերիալներում նկարահանվում, հակառակը՝ գովազդում է եթերային աղբը: Բրավո՛:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Այս թեմայով

Կնոջ հայկական արմատներն ադրբեջանցի կոմպոզիտորին կարող են կարիերա արժենալ

Կոմպոզիտորի դուստրը Հայաստանում քաղաքական ապաստան խնդրած Ռոյա Միրզոեւան է…

Նյու-Յորքում Բիլլ եւի Հիլարի Քլինթոնների մասին մյուզիքլ կցուցադրեն

Քաղաքականությունը այլանդակաների համար շոու-բիզնես է...

Իշխանությունները ուսուցիչներին հիշում են միայն ընտրությունների ժամանակ. ՀԱԿ անդա...

Կրթությամբ զբաղվողների մասին պետք է հոգալ, որ բարձր աշխատավարձ ստանան...

Թուրքերի կողմից Ցեղասպանության ճանաչման դեմ նկարահանվող ֆիլմում հայուհու դերը տա...

նկարահանումներն իրականացվելու են Վանում, Արարատ լեռան շրջակայքում եւ Էրզրումում...

Ցեղասպանությունը ժխտող «խղճով» մարդիկ. հեգնում է ստամբուլահայ ծաղրանկարիչը (ֆոտո...

Նախկինում արված ծաղրանկարերից մեկը Թուրքիայում մեծ արձագանք էր գտել...

Նաիրա Կարապետյանը ազատություն կտա իր ապագա երեխային՝որոշելու զբաղվել քաղաքականու...

Բոլոր մանուկներին կմաղթեի անհոգ օրեր, ժպիտներ, ուրախ մանկություն...

Partner news