News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր` փետրվարի 11-ին, տեղի է ունեցել «Մեդիա կենտրոնի» բացման արարողությունը (ֆոտոռեպորտաժ):

Նախաձեռնությունն իրականացվում է USAID-ի, բաց կասարակության հիմնադրամի, Counterpart International-ի հայկական մասնաճյուղի, Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան (նստավայրը` Թբիլիսի), Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան համատեղ ջանքերով:

«Մեդիա կենտրոնի» ստեղծման նպատակը քաղաքացիական հասարակության եւ լրատվամիջոցների ներուժի համախմբումն է, լրատվամիջոցների եւ դիտորդների միջեւ կապող օղակ դառնալը:

Ընտրությունների օրը «Մեդիա կենտրոնը» կաշխատի շուրջօրյա ռեժիմով: Կենտրոնում կազմակերպվող մամուլի ասուլիսները կարել է ուղիղ հեռարձակմամբ դիտել հետեւյալ հասցեներով.

www.pjc.am

www.mynews.am

http://new.livestream.com/accounts/1795642

www.a1plus.am

Լրացուցիչ տեղեկատվության համար կարելի է դիմել հետեւյալ հեռախոսահամարներով` (055) 266 886, (60) 505 898, (99) 755 898:

Նշենք, որ մինչեւ ընտրություններն ընկած մեկ շաբաթվա ընթացքում «Մեդիա կենտրոնում» ամեն օր մամուլի ասուլիսներ տեղի կունենան:


Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ