News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վերադարձը Հայաստան պետք է սկսվի աշխատատեղերի ստեղծումից: Այդ մասին փետրվարի 12-ին հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` ելույթ ունենալով Լոռիի մարզի Ալավերդի քաղաքի ընտրողների առջեւ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

«Փետրվարի 18-ին դուք քվեարկելու եք նոր Հայաստանի համար: Այնպիսի Հայաստանի, որտեղ ձեզ ողորմություն չեն բաժանում, որտեղ դուք արժանապատիվ թոշակ եք ստանում, 50 տոկոսից ավելի, քան հիմա, որտեղ 5 տարում կհայտնվեն 180 հազար նոր աշխատատեղեր: Մենք կփորձենք դրանք հավասարաչափ բաժանել հանրապետության տարբեր քաղաքներում եւ գյուղերում: Եւ դա կդառնա տուն վերադառնալու սկիզբը: Որպեսի «Մեր Ալավերդիի համար» կենացներն խմվեն ոչ թե արտերկրում, այլ հենց այստեղ, Ալավերդիում: Թող նախկին նախագահները չմեղադրեն գործողին, արտագաղթը սկսվել է հենց իրենց օրոք: Թող Սերժ Սարգսյանն իմանա` ոչ ոք սեւի ու սպիտակի պայքար չի տանում, սա սիրո պայքար է: Սեր դեպի մեր ժողովուրդը: Այդ պայքարում հստակ է դառնում, մի անգամ հաղթանակը պետք է լինի ժողովրդինը: Եթե իշխանությունը չի վախենում, ինչո՞ւ են մարզպետարաններում քաղաքապետարաններում, զինվորներին ակնարկում, ինչ ամոթ, թե ում ընտրեն: Ինչո՞ւ են անձնագրեր հավաքում եւ գումարներ բաժանում: Մեր երկրում միջազգային դիտորդներ կան եւ մենք պարտավոր ենք ընտրություններն անցկացնել բարձր մակարդակով: Բայց առաջին հերթին մենք դա պիտի անենք մեզ համար: Որ երկրում գերիշխի օրենքը: Րաֆֆիի, Սերժի, Ռոբերտի, Լեւոնի համար, ով էլ որ լինի»,- ասել է Հովհաննիսյանը:

 

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ