News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթարկված, ապա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում վիրահատված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանին տարօրինակ մարդ է համարում: Այս մասին, նա ասաց այսօր՝ փետրվարի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Տարօրինակ մարդ է, քարոզարշավին է մասնակցում եւ խոսում իր մեքենայի ինձնից թանկ լինելու մասին: Տարրական բան կա, դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանային քո հետ վարվեն»,- ասաց Պարույր Հայրիկյանը: Նա նշեց, որ Վարդան Սեդրակյանին չի ճանաչում, իր հետ չի առնչվել:

Ինչ վերաբերում է Վարդան Սեդրակյանի տանը վերանորոգման աշխատանքներ կատարած անձանց իր մահափորձի մեջ մեղադրվելուն, եւ նրա կանխատեսմանը, թե իրեն կհարցաքննեն, Հայրիկյանը նշեց, որ քաղաքական շարժառիթ չկա, նա  քաղաքական գործիչ չէ, էպոսագետ է:

Հիշեցնենք, որ  Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Փետրվարի 7-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի  նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալվել, ապա կալանավորվել են Երեւան քաղաքում ոչ լեգալ  կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության  համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը եւ 1972թ. ծնված,   Սամվել Արամայիսի Հարությունյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ