News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահի թեկնածու, ընդդիմադիր «ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է ուղիղ եթերում հեռուստաբանավեճի մեջ մտնել իր մրցակից, գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Վանաձորում ընտրողների հետ հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ հարգում է երկրի նախկին նախագահներին եւ նրանց ավանդը չի մոռացվի եւ կգրվի պատմության դասագրքերում: «Բայց նրանցով է սկսվել ու շարունակվել արտագաղթը: Երկու օր առաջ Գյումրիում նախագահը, կարծես, հայտարարեց, որ ինչ-որ տոկոսներ է խփելու: Թող խփի, բայց իրականում դրանք խփելու է ժողովուրդը: Յուրաքանչյուրը պետք է հաղթի իր ներսում ողորմություն ու փշրանք ստանալու պատրաստակամությունը եւ այդ չարիքին մենք կհաղթենք փետրվարի 18-ին, պարոն նախագահ»,-հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Եթե նրանց այլ բան չի մնացել, քան կանչել գյուղապետերին, սպաներին, ուսուցիչներին, սպառնալ նրանց... եթե դա է նրանց «ապահով Հայաստանը», թող այդպես վարվեն: Բայց ես դեմ եմ դրան եւ թող նրանք հաշտվեն այն մտքին, որ հայ ժողովրդի հրամանն ուժի մեջ է մտնելու փետրվարի 18-ին` օրենքների եւ Սահմանադրության ուժով»,-հայտարարել է նախագահի թեկնածուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ