News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում ոստիկանությունը ձերբակալել է «Աէրոֆլոտ» ընկերության երկու բեռնակիրների, որոնք զբաղվում էին ուղեւորների ուղեբեռների թալանով: Բեռնակիրների կասկածելի վարքին առաջինն ուշադրություն են դարձրել ոչ թե ոստիկանները, այլ`օդանավակայանի ուղեւորափոխադրումների կազմակերպման հարցերով տնօրինության աշխատակիցները, հաղորդում է РСН-ն:

Երբ նրանք մոտեցել են «Աէրոֆլոտ» ընկերության բեռնակիրների հանգստյան սենյակին, նրանց դեմ հանդիման են դուրս եկել երկու աշխատակիցներ, ովքեր վազել են դեպի զուգարան եւ թաքնվել այնտեղ մոտ 10 րոպե:

Մտնելով հանգստյան սենյակ, տնօրինության աշխատակիցները այնտեղ բացված ուղեբեռ են տեսել, որի մոտ եղել է դանակ, պտուտակահան եւ սքոչ: Սենյակում եղել են «Աէրոֆլոտի» երկու աշխատակիցներ, ովքեր չեն կարողացել հոդաբաշխ բացատրություն տալ, թե ինչու են բացված ուղեբեռները գտնվում հանգստյան սենյակում:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, ովքեր արձանագրել են ուղեբեռը բացելու փաստը: Սենյակի նախնական զննման արդյունքում հայտնաբերվել է էլիտար խմիչք, կոսմետիկա, թանկարժեք կոնֆետներ, կաշվե իրեր, չօգտագործված մինի Ipad:

Օդանավակայանի ղեկավարությունը հայտարարել է, որ տեղի ունեցածի պատասխանատվությունը կրում է «Աէրոֆլոտը», քանի որ այն ինքնուրույն է իրականացնում իր չվերթների «հենդլինգը»:

Ձերբակալված 4 բեռնակիրների նկատմամբ քրեական գործ է հարուցվել` «գողություն» հոդվածի հատկանիշներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ