News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հեռուստաեթերի բարեփոխման շրջանակներում Հանրային խորհրդի ներկայացուցիչները այսօր` փետրվարի 10-ին հանդիպել են Երեւանի պետական համալսարանի ուսանողների ու դասախոսների հետ:

«Վերջին երկու շաբաթվա ընթացքում մի շարք հանդիպումներ ենք ունեցել, համալսարանի բազմահազար ուսանողության հետ հանդիպումը պլանավորված էր վաղուց: Այս հանդիպումը մեկ նպատակ էր հետապնդում, որպեսզի իմանայինք, թե ինչ կարծիքի է հանրությունը այս նախաձեռնության վերաբերյալ»,-ասել է Հանրային խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանը` ընդգծելով. «Այս հանդիպումները ուղղակի անսպասելի արդյունք տվեցին, որովհետեւ մենք ինքներս չէինք պատկերացնում, որ հանրության մեջ կա այդպիսի բողոքի ալիք»:

Թիրախային ոլորտներից խոսելիս` հատկապես ընդգծել է Սփյուռքը եւ Բանակը. «Բամաթիվ մանրապատումներում ուղղակի ծաղրում են բանակին: Եկեք չմոռանանք, որ բանակում մեր զինվորները հիմնականում այդ հաղորդումներն են դիտում եւ պատկերացրեք նրանց վիճակը, երբ առավոտից իրիկուն նրանց պարտադրում են կանոնակարգային վիճակներ, իսկ երեկոյան իրենք նայում են, թե ոնց են դրանք ծաղրվում եւ քամահարվում տարբեր մանրապատումների միջոցով»:

Ինչ վերաբերվում է սփյուռքահայ հեռուստադիտողին, ապա Մուսայելյանի խոսքով, հեղինակավոր սփյուռքահայերի հետ ժամանակին եղել են հանդիպումներ, որոնք ասել են, թե չեն ուզում, որ Հայաստանը այսքան ընկճված եւ կրիմինալ ներկայացվի հեռուստասերիալներում, ավելին, ասել են` կան մարդիկ, ովքեր ներդրումների ցանկություն ունեն, սակայն մտավախություն ունեն, որ դրանք վտանգի տակ են, քանի որ այն ինչ հեռուստատեսությամբ տեսնում են, հույս չի ներշնչում` ներդրումներ անելու համար: «Այսինքն` սա ուղղակի հարված է արտերկրյա ներդրումների խրախուսման համար»,- եզրակացրել է Հովիկ Մուսայելյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ