News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այս պահի դրությամբ Iditord.org կայքում գրանցվել է ընտրախախտումների 126 արձանագրություն: Դրանցից 48-ը վերաբերում են ընտրակաշառքների եւ ճնշումների դեպքերին, 5-ը` քվեարկության օրը տեղի ունեցած խախտումներին, 10-ը` ընտրացուցակներում առկա թերություններին, 54-ը` նախընտրական քարոզչությանը:

Ստորեւ ներկայացնում ենք ահազանգերից մի քանիսը.

«- Գյումրիի 41-րդ դպրոցում տեղավորված 34/06 տեղամասում «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցիչը նկատել է, որ դիտորդական առաքելություններից մեկի երկու ներկայացուցիչ, ընտրողների մատյանները վարողների գլխավերեւներին կանգնած քվեաթերթիկ ստացող ընտրողների ցուցակային համարները sms-ով ուղարկում են ինչ որ համարով:

- Գյումրիի 41-րդ դպրոցում տեղավորված 34/06 տեղամասում «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցիչը նկատել է, որ ընտրողներից մեկին փորձել են գրանցել եւ քվեաթերթիկ տալ բոլորովին ոչ իր անուն-ազգանվան դիմաց: Ահազանգել է հանձնաժողովի նախագահին, առաջարկելով արձանագրել միջադեպը, այնինչ հանձնաժողովի նախագահը, սկսել է բողոքել, թե «…դու չէ, որ ինձ պիտի ասես, թե ինչ անեմ», եւ չի արձանագրել միջադեպը:

- Քաղաքացի Արեգ Գեւորգյանը նշում է, որ 9/9 ընտրատեղամասում ուղղորդում են ընտրողին:

- Երևան, Ավան, 1/6 ԸՏ տեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձը դիտորդին հայտնել է, որ հանձնաժողովն իրեն աշխատելու հնարավորություն չի տալիս, մասնակից չի դարձնում ընտական գործընթացին և որևէ տեղեկություն չեն տրամադրում։

- Ապարան, 14/23 ԸՏ – ՔՀԻ դիտորդը արձանագրել է, որ քվեախցիկում երկու հոգի են, ինչը օրենքի խախտում է։ Նա դիմել է հանձնաժողովի նախագահին, ով վերացրել է խախտումը՝ անձանցից մեկին դուրս հրավիրելով քվեախցիկից։

- Թիվ 16/06 տեղամասում Սերժ Սարգսյանը ունի երկու վստահված անձ, երկուսն էլ այս պահի դրությամբ գտնվում են տեղամասում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ