News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր արդեն ակնհայտ է, որ Հայաստանը եւ Հայաստանի ժողովուրդը նշում է իր ոգու եւ ճշմարտության արշալույսը: Այդ մասին ասաց նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր` փետրվարի 18-ին թիվ 10/06 տեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո:

«Մեր նորագույն պատմության ամենաբախտորոշ օրն է այսօր, եւ սա այն օրն է, երբ ժողովուրդը վերջապես 20 տարվա մեջ առաջին անգամ պետք է նշի ոչ թե ինչ-որ մեկի հաղթանակը կամ մյուսի պարտությունը, այլ իրեն պատկանող հաղթանակը:

Ես ողջունում եմ բոլոր թեկնածուներին, հաջողություն եմ մաղթում, բարի ընտրություն: Շատ մրցունակ պայքար է եղել, բայց բոլորի համար ակնհայտ է, որ ժղովուրդը կողմնորոշվել է մեր հանրապետության կայացման օգտին»,- նշեց Հովհաննիսյանը եւ հավելեց. «Ես առաջին հերթին դիմում եմ իմ հիմնական մրցակից, գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Ավելի հերոսական, քան այն ավանդը, որ նա ունեցել է Արցախյան ազատամարտում, կլինի ժողովրդի հաղթանակի ընդունումն իր կողմից: Դա ամենամեծ պետական, ազգային եւ քաղաքացիական ինքնագահատականը կլինի ժողովրդի նկատմամբ»:

Հովհաննիսյանը «հիմա` փողի, կաշառքի, սպառնալիքների, բազմակի քվեարկության տեղեկատվության եւ անգամ ապացուցված լուրերկ ֆոնին ես վերջին անգամ կոչ է անում իր իրավասության տակ աշխատող շտաբի պետերին, մարզպետերին, քաղաքապետերին հետ կանչել այդ հակապետական, հակահայկական գործելաոճը»: «Որովհետեւ այս անգամ ոչ մի բան ժողովրդին հետ չի պահելու իրեն պատկանող հաղթանակից: Քարոզարշավը չի եղել հավասար, անազատության եւ անարդարության էական համակարգային խնդիրներ եղել են, թեեւ առաջին անգամ հավասար մուտք եղել է տեղեկատվական դաշտ: Արդեն լուրեր կան, որ այդ կնիքները համապատասխան անձեռոցիկների օգնությամբ անմիջապես ջնջվում է, եւ սա ահազանգ է: Հիմա այն պահն է` քանի ուշ չէ, այնպես անել, որ հետընտրական որեւէ տարակույս, հուզում, կասկած չլինի, որ հայ ժողովուրդը այս անգամ ասի, որ ընտրությունը պատկանում է իրեն:

Իմ հիմնական գնահատականը տեղի կունենա Ազատության հրապարակում»,- ամփոփեց թեկնածուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ