News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Խաչփառ գյուղի մոտ Հրազդան գետն ընկած 13-ամյա Արսեն Բալայանի որոնողական աշխատանքները դեռ արդյունք չեն տվել: Ավելին` շատ հնարավոր է, որ վարարած գետը նրան Թուրքիա քշած լինի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խաչփառի գյուղապետ Շահեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով` այսօր վաղ առավոտից որոնողական աշխատանքները շարունակվում են, բայց գետը վարարած է եւ չեն կարողանում գտնել տղային: Գյուղապետը նաեւ ասաց, որ գետը միանում է  Արաքսին եւ չի բացառվում, որ գետը Արսենին Թուրքիա քշած լինի, հետեւաբար, եթե առաջիկա օրերին որոնողական աշխատանքներն արդյունք չտան, ապա ստիպված են լինելու թուրքական կողմի հետ կապ հաստատել:

Խոսելով տեղի ունեցածի մանրամասների միասին, Շահեն Մարտիրոսյանն ասաց, որ Արսենը գետի ափին մի փայտի կտորի վրա նստած քար է նետել եւ թափից գետն է ընկել ու, քանի որ գետը վարարած է եղել հարեւանի աղջիկը, որքան էլ ճարպկորեն փորձել է նրան փրկել, չի ստացվել: Ավելին` գետը այդ աղջկան էլ է տարել, բայց մի կերպ աղջիկը կարողացել է փրկվել: Աղջիկը հիմա պառկած է:

Ավելի վաղ գյուղապետն ասել էր, որ Արսենի ծնողները հողագործությամբ են զբաղվում: «Սոցիալապես անապահով պայմաններում են ապրում, բայց շատ լավ մարդիկ են ու շատ խելոք: Արսենը եւս բավականին ազնիվ, երիտասարդ եւ խելոք, համեստ ու դաստիարակված տղա է»,- փոխանցել էր Շահեն Մարտիրոսյանը, ով քիչ հավանական էր համարել, որ Արսենը կենդանի մնացած կլինի:

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Խաչփար գյուղի շրջանում գտնվող Հրազդան գետում այսօր` փետրվարի 18-ին, ժամը 15.30-ի սահմաններում, խեղդվել է 8-րդ դասարանի աշակերտ  13-ամյա Արսեն Բ.-ն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, ով գտնվում էր  դեպքի վայրում: Մարզպետը պատմել էր, որ ըստ նախնական  տեղեկությունների` մի քանի երեխաներ գնացել են գետի ափ: Խեղդվող տղան մի աղջկա հետ նստել է ափին եւ հողը սկսել է սահել: Աղջկան հաջողվել է դուրս պրծնել, իսկ Արսենին` ոչ: Որոնողական աշխատանքները շարունակվում են:

Տպել
Ամենաշատ