News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ժամանակավոր անաշխատունակության նպաստները 2013 թ. հունվարի 1-ից կվճարվեն բյուջե վճարման ենթակա եկամտային հարկից՝ գործատուների կողմից: Նշենք, որ նախկինում դրանք վճարվում էին պետական բյուջեից:

ՀՀ կառավարությունը փետրվարի 21-ին որոշում ընդունեց սահմանել նպաստների վճարման նոր կարգ: Եթե տվյալ ամսվա եկամտային հարկի գումարները բավարար չեն նպաստը վճարելու համար, ապա գործատուն պետք է այն վճարի իր սեփական միջոցներից՝ հետագայում փոխհատուցվելու պայմանով:

Նշենք, որ ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է անաշխատունակության նախորդող 12 ամիսների միջին աշխատավարձի հիման վրա:

Տպել
Ամենաշատ