News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սերժ Սարգսյանը չի ընտրվել, հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Այդ մասին ՀՀՇ 18-րդ արտահերթ համագումարում հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

«Առայժմ ես տեսնում եմ միայն ժողովրդի գործը: Ժողովուրդը ընդվզում է, ինչպես նախորդ ընտրություններին էր ընդզվում էր: Իսկ արդյունքները միանշանակ են, Սերժ Սարգսյանը չի ընտրվել, հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Ես որեւէ կասկած չունեմ, սա է իրականությունը: Եւ Սերժ Սարգսյանը, ինչպես նախորդ անգամ է եղել ոչ օրինակարգ, ոչ լեգիտիմ նախագահ, եթե ընդվզումը իր նպատակին չհասավ, եւս հինգ տարի լինելու է ոչ օրինակարգ նախագահ»,- նշել է Տեր-Պետրոսանը:

Նա նշել է, թե չի տեսնում որեւէ միջամտություն արտաքին աշխարհից, որ դատապարտեն ընտրությունների կեղծումը: «Հակառակը, իմ տպավորությունն այն է, որ Արեւմուտքը  լեգիտիմացնում է Սերժ Սարգսյանի իշխանությունը: Ամեն անգամ սրբագրում են, պահպանելով այս ապօրինի ռեժիմը, կործանում մեր ժողովրդին: Ինձ համար ակնհայտ է, որ իրենց համար նախընտրելի նախագահը Սերժ Սարգսյանն է, եւ դա չեն էլ թաքցնում»,- նշել է Տեր-Պետրոսյանը:

Ըստ նրա Արեւմուտքը չէր ճանաչի իր կամ Րաֆֆի Հովհաննիսյանի իշխանությունը, քանի որ իրենք առաջնորդվում են ազգային շահերով, իսկ Սերժ Սարգսյանը` ոչ:

Նա նաեւ քննադատել է Րաֆֆի Հովհաննիսյանին` նշելով, թե գործողությունների ծրագիր չի տեսնում: «Ես ունեի գործողությունների ծրագիր եւ հրաշալի ծրագիր էր: Ես հստակ ձեւակերպել էի այդ ծրագիրը»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ