News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում այս շաբաթ կսկսի սոցիալական բնակարանաշինության նոր ծրագիր; Այդ մասին այսօր՝ փետրվարի 26-ին հայտարարեց Ազգային սոցիալական բնակարանային հիմնադրամի (ԱՍԲԱ) տնօրեն Արա Նազինյանը:

Ի տարբերություն Հայաստանում նախկինում իրականացրած սոցիալական բնակարանաշինության ծրագրերի, ԱՍԲԱ-ի ծրագիրը լինելու է ներդրումային՝ մասնավոր կազմակերպությունների ներգրավմամբ: Ա. Նազինյանը նշեց, որ Երեւանոմ, Մարալիկում, Գորիսում իրականացված նախկին ծրագրերը ֆինանսավորվել են դոնորային սկզբունքով;

Նախատեսվում է մինչեւ տարեւերջ Դիլիջանում շահագործման հանձնել 20-25 բնակարան, որոնք մատչելի գներով անժամկետ վարձով կհատկացվեն բոլոր կարիքավորներին: Սոցիալական բնակարաններ այնուհետ կկառուցվեն այլ քաղաքներում՝ Հրազդան, Վանաձոր, Աշտարակ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը նշեց, որ սոցիալական բնակարանների կարիքը Հայաստանում շատ մեծ է, եւ կառավարությունն ինքը շարունակում է ծրագրեր իրականացնել:

Տպել
Ամենաշատ