News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանյան լճի մոտ օրերս հերթական միջադեպն է գրանցվել մարմանավաճառների միջեւ, սակայն այս անգամ այն ավարտվել է դանակահարությամբ: Ականատեսը NEWS.am–ին պատմել է, որ աղջիկների միջեւ վեճը ծագել է ոմն Սյուզիի հերթը խախտելուց հետո: Ինչից հետո վիճաբանությունը շարունակվել է թեժ ծեծկռտուքով, ապա դանակահարությամբ:

Դանակահարվածին տեղափոխել են հիվանդանոց, իսկ դանակահարողը, ով իր շրջապատում հայտնի է Սյուզի անունով, դեպքի վայրից դիմել է փախուստի: Վերջինս սկանդալային մարմանավճառներից է, եւ հաճախ վեճի պատճառ է դառնում:

NEWS.am-ը քիչ առաջ տեղեկացավ, որ դեպքի վերաբերյալ նոր զարգացումներ կան: Երեկ՝ մարտի 3-ին, հայտնաբերվել ու Ոստիկանության Շենգավիթի բաժին է բերման ենթարկվել դանակահարության մեջ կասկածվող 20-ամյա Ա.Հ.-ն, ով խոստովանական ցուցմունք է տվել, որից հետո ստորագրությամբ բաց է թողնվել: Գործի քննությունը վարում է Ոստիկանության Մալաթիայի բաժինը:

Տպել
Ամենաշատ