News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսի մարմինը զմռսելու եւ դամբարանում տեղադրելու գաղափարից, ամենայն հավանականությամբ, կհրաժարվեն: Երկրի իշխանություններն ընդունել են,  որ ուշացրել են զմռսման գործընթացը:

«Ռուսաստանից եւ Գերմանիայից հրավիրված մասնագետները հայտնել են, որ շատ դժվար կլինի զմռսումն իրականացնել, քանի որ այդ գործընթացը պետք է ավելի շուտ սկսեին», - հայտնել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն հեռուստաեթերում: Սակայն վերջնական որոշման մասին Մադուրոն դեռ ոչինչ չի ասել:

Վենեսուելայի կառավարության անանուն աղբյուրները Reuters-ին հայտնել են, որ Չավեսի մարմինը պահպանելու փորձը չի հաջողվել եւ դամբարանում այն տեղադրելուց հրաժարվելու վերաբերյալ վերջնական որոշման մասին իշխանությունները կհայտարարեն առաջիկա մի քանի օրվա ընթացքում, գրում է lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ Ուգո Չավեսը վախճանվել էր մարտի 5-ին` երկարատեւ եւ ծանր հիվանդությունից: Սկզբում հայտարարվել էր, որ Չավեսը կթաղվի մարտի 8-ին, այնուհետեւ երկրի իշխանությնները հայտնել էին նախագահի մարմինը զմռսելու եւ դամբարանում դնելու մտադրության մասին: Մարտի 6-ից Չավեսի դագաղը գտնվում է Կարակասի ռազմական ակադեմիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ