News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Hitachi ընկերությունը ներկայացրել է Ropits ՝ The Robot for Personal Intelligent Transport System ռոբոտացված մեքենան: Փոքր տրանսպորտային միջոցը նախատեսված է տարեց մարդկանց, ինչպես նաեւ այս կամ այն պատճառով սովորական  մեքենայի ղեկին նստել չկարողացող քաղաքացիների համար:

Նորույթը հագեցած է լազերային սենսորներով, GPS-համակարգով: Նպատակակետին հասնելու համար ուղեւորը պետք է միայն սենսորային էկրանի վրա նշի կոորդինատները, որից հետո մեքենան ինքնուրույն հաճախորդին կհասցնի նշված վայր: Բացի դրանից, մեքենան ունի  հատուկ ջոյսթիք, որի շնորհիվ մարդը կարող է կառավարել Ropits-ն արտակարգ իրավիճակներում: Հաղորդվում է, որ որ արդեն շուտով Ցուկուբա քաղաքում հատուկ կանգառներ կտեղադրվեն, որտեղ ուղեւորները կկարողանան կանչել  ռոբոտացված Ropits-ը, հայտնում է 3DNews-ը:

Այն ի վիճակի է տեղաշարժվել 6կմ/ժ արագությամբ, իսկ սնուցիչն է լիթիում-իոնային մարտկոցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ