News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նիկոլայ Ֆոմենկոյի «Մարուսյա Մոթորս»-ը երկրի առաջին դեմքերի համար ավտոմեքենաներ կստեղծի` «Շքերթ» նախագծի շրջանակում: Նախագծի ծախսերը հաշվվել են մոտ 18,4 միլիարդ ռուբլի:

Ինչպես հայտնում է «Իզվեստիա»-ն` երկու հավակնորդներ ԳԱԶ եւ «Մարւսյա Մոթորս» խմբերից իշխանություններն ընտրել են Ֆոմենկոյի նախագիծը: «Շքերթ» նախագծի շրջանակում նախատեսվել է կազմակերպել ներկայացուցչական դասի ավտոմեքենաների` լիմուզինի, սեդանի, կուպեի, ամենագնացի եւ մինիվենի վերամշակում եւ արադրություն միասնական մոդուլային պլատֆորմի վրա:

Նախագիծը կիրականացվի համաշխարհային ավտոբաղադրիչներ արտադրող առաջատար համակարգերի հետ միասին: Գոյություն ունի ծրագիր, ըստ որի այդ ավտոմեքենաները բացի ռուսական շուկայից, վաճառքի կհանվեն նաեւ համաշխարհային շուկայում:

«Մարուսյա» բրենդի ներքո կկազմակերպվի 2,5 հազար սեդանի, 3,5 հազար ամենագնացի եւ 1,5 հազար միկրոավտոբուսի արտադրության: Պատվիրատուները սեդանը ձեռք կբերեն 7,4 միլիոն ռուբլիով, ամենագնացը կարժենա մոտ 4 միլիոն ռուբլի, միկրոավտոբուսը` 2 միլիոն ռուբլի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ