News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հարապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության գործակալությունում այս պահին 3000 հաշվառված աշխատատեղ կա: Այդ մասին այսօր՝ ապրիլի 4-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցին:

Վարչապետը նշեց, որ զբաղվածության գործակալության տվյաները պետք է համապարփակ ձեւով ներկայացնել հանրությանը, քանի որ հանրության համար թիվ մեկ խնդիրը աշխատատեղն է; Բացի այդ, ըստ վարչապետի, հարկավոր է վերապատրաստման դասընթացներ իրականացնել, ավելի ակտիվ զբաղվածության քաղաքականություն իրականացնել:

Ա. Ասատրյանը պատասխանեց, որ ներկայում էլ նախարարությունն իրականացնում է վերապատրաստման ծրագիր: Այն իրականացվում է 2 ձեւով: Առաջին, շրջանակային համաձայնագրերով վերապատրաստումն իրականացնում են մասնագիտացված կազմակերպությունները: Երկրորդ, աշխատանքներ են իրականացվում անմիջապես գործատուների հետ, ուսուցումն անցած աշխատողներին առնվազն 1 տարի ապահովում են աշխատանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ