News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արագած Ախոյանի որդու վրա ավազակային հարձակում գործելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 175-րդ հոդվածի հատկանիշներով (ավազակություն): Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ստիկանության լրատվական ծառայությունից:

Հարցին, թե հայտնաբերվել են ավազակային հարձակում գործողները, մեզ պատասխանեցին, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին, գիշերը 02։30-ի սահմաններում, ավազակային հարձակում է եղել Ազգային ժոդովի ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանի որդու վրա: Պատգամավորը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ Վիկտոր Համբարձումյան փողոցի 10 շենքում՝  մուտքի մոտ, 4 դիմակավորված անձինք էլեկտրաշոկով հարձակվել են որդու` 19-ամյա Հայկ Ախոյանի վրա, մի քանի անգամ էլեկտրահարել են:

Դիմակավորված անձինք նրա մոտից հափշտակել են բջջային հեռախոսը եւ տան բանալիները, իսկ դրամապանակը չեն կարողացել տանել, վերջինս հայտնաբերվել է դեպքի վայրում: Բանն այն է, որ հարեւանը, լսելով աղմուկի ձայնը, լույսը միացրել է, եւ դիմակավորված անձինք փախել են: «Լուրջ դիմադրություն է ցույց տվել, նույնիսկ երբ փախուստի են դիմել, ուզել է հետեւից վազի, բայց չի կարողացել, որովհետեւ շոկի մեջ էր»,- ասաց Արագած Ախոյանը:

Նա շեշտել է, որ սա ավազակային հարձակում էր գողության նպատակով եւ այստեղ պետք չէ քաղաքական ենթատեքստ փնտրել, ոչ էլ կապել իր գործունեության հետ:

Նշենք նաեւ, որ Հայկ Ախոյանը սովորում է Հայաստանի Ճարտարապետագիտական համլսարանի 3-րդ կուրսում: Նա տուն էր վերադառնում հարսանիքից, բայց պատգամավորը  հավաստեց, որ նա թշնամիններ չունի, ոչ էլ հարսանիքի ժամանակ էր միջադեպ գրանցվել: Երիտասարդը հիվանդանոց չի տեղափոխվել, նրա կյանքին եւ առողջությանը  վտանգ չի սպառնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ