News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Համաձայն վիճակագրության` անցած տարի Հայաստան է ժամանել ավելի քան 843,3 հազ. զբոսաշրջիկ (անցած տարվա համեմատ աճը կազմել է 11,3%):  Միաժամանակ, երկրից դուրս է եկել մոտ  806,6 հազ. զբոսաշրջիկ (աճը կազմել է 12,8%): Այս հաշվարկները կատարվել են ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության (World Tourism Organization) մեթոդոլոգիայի համաձայն:

Առնվազն 12,9 հազ. մարդ օգտվել է զբոսաշրջային գործակալությունների ծառայություններից: Նախորդ տարվա համեմատ, այդ թիվն ավելացել է 13,8%-ով: Նրանցից բացի, բնականաբար, կան նաեւ ինքնուրույն հանգստի մեկնողներ:  Օրինակի համար, բնակարան կամ հյուրանոց են պատվիրում Քոբուլեթիում  եւ մեկնում հանգստի: Ի դեպ, երկու տարի առաջ այդ վայրն ազատ զբոսաշրջային գոտի էր հայտարարվել:

Անդրադառնալով մեր խնդիրներին, նշենք, որ Հայաստան ժամանած զբոսշրջիկներից ավելի քան 136,4 հազարն օգտվել են հյուրանոցների ծառայություններից: Հայաստան նրանց այցի նպատակները տարբեր են եղել:

Այսպես, բացառապես հանգստի համար հյուրանոցներում է իջեւանել ժամանած զբոսաշրջիկների 21,3%-ը, իսկ ահա «գործերով» ավելի շատ`  30,1%: Բուժման նպատակով ժամանել է 0,5%, իսկ  «այլ նպատակներով»` 48,1%:

Զբոսաշրջային հաստատություններում հաջողության երաշխիքը սպասարկման բարձր որակն է: Հասկանալի է նաեւ, որ լավ վճարվող աշխատակիցն ավելի լավ  է սպասարկում զբոսաշրջիկին: Իսկ միջինը որքա՞ն են ստանում այդ ոլորտում:  Քանի որ վիճակագհրական հաշվետվություններում զբոաշրջության ոլորտն առանձին ներկայացված չէ, դիտարկենք այն բնագավառների  աշխատավարձերը, որոնք ընդգրկված են տվյալ ոլորտում:

Այսպիսով, անցած տարի, տնտեսության մասնավոր հատվածում միջին անվանական աշխատավարձը կազմել է 148,9 հազ. դրամ, «կեցության կազմակերպման» ոլորտի աշխատակիցների աշխատավարձը` 81,6 հազ. դրամ, «մշակույթ, հանգիստ» ոլորտինը` 84,1 հազ. դրամ: Թեեւ հարկ է նշել, որ «սեւ» աշխատավարձի տարբերակը եւս չի բացառվում:

Առանձին թեմա է, իհարկե, ծառայությունների արժեքը: Արտերկրում, օրինակ, տանելի գնով հնարավոր է զբոսաշրջային փաթեթ  ձեռք բերել` ներառյալ ավիատոմսերը:  Օրինակ, իսպանական հայտնի Մալյորկա առողջարանի մեկշաբթյա փաթեթը Գերմանիայում առաջարկվում է 399 եվրոյով, ներառյալ ավիատոմսը, իսկ Հայաստանում  ավիատոմսը փաթեթի մեջ չի մտնում, եւ անգամ այդ դեպքում փաթեթները բավականին թանկ են:

Ալբերտ Խաչատրյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ