News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական զարգացման գործակալությունն, իրականացնելով Ֆրանսիայի կառավարության պաշտոնական օժանդակությունը, պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորելու Հայաստանի մի շարք ենթակառուցածքային ծրագրեր: ՀՀ ֆինանսների նախարարության առաջարկով՝ ՀՀ կառավարության եւ ֆրանսիական զարգացման գործակալության միջեւ համաձայնագրի կնքմանը համաձայնություն տալու հարցը ներառված է ՀՀ կառավարության ապրիլի 18-ի նիստի օրակարգում:

Ֆինանսավորման համաձայնագրի ծրագրերը ներառում են Վեդիի ջրամբարի կառուցմանն ուղղված ծրագրի նախապատրաստական փուլի իրականացումը, Տաթեւ զբոսաշրջային կենտրոնում ներառված համայնքների զարգացման ծրագիրը, կոշտ թափոնների կառավարումը, աջակցություն Երեւանի ջրմուղկոյուղուն եւ առողջապահության ոլորտին:

Ծրագրերը պետք է ֆինանսավորվեն դրամաշնորհի տեսքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ