News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


«Օգնել կարող ենք ամենքս» նախաձեռնությունը ներկայացնում է Լոռիի Բովաձոր գյուղի մի ընտանիքի մասին, որտեղ ապրում են հայր ու որդի, վերջինիս կարելի է կոչել «մեր օրերի Գիքոր»:

10-ամյա որդուն Ռուբիկը պահում ու մեծացնում է միայնակ, պահում է այնպես, ինչպես կարողանում է: Նրա կինը, երեխային ունենալուց մի քանի օր անց պարզապես որոշում է այլեւս չապրել իր ընտանիքում, 15 օրական որդուն թողնելով ամուսնու ու ծեր սկեսուրի հույսին, հեռանում է անհայտ ուղղությամբ: Մի քանի տարի Ռուբիկի ծեր մայրն է օգնում պահել ու մեծացնել լքված երեխային, սակայն շուտով մեռնում է նաեւ Ռուբիկի մայրը, եւ երեխային պահել-մեծացնելու, դաստիարակելու խնդիրն ամբողջությամբ մնում է հոր ուսերին:

Գյուղում Ռուբիկը հովիվ է աշխատում, աշխատանքի բնույթից ելնելով, տղան՝ Յուրիկը գրեթե ողջ օրը մենակ է մնում, հաճախ գիշերներն անցկացնում հոր հետ, նրա կողքին՝ գոմում, երբեմն օգնում է հորը՝ անասուններին սար տանելու կամ այնտեղից բերելու հարցում: Գյուղում փոքրիկին սիրում են: Դպրոց է հաճախում, դասերը սովորում է հոր օգնությամբ:

Ռուբիկն ու որդին ապրում են մի տան մեջ, որն անգամ իրենցը չէ, իսկ այդ տուն կոչվածն ընդամենը 4 պատերից բաղկացած փոքրիկ մի խուց է, չկան կոմունալ տարրական պայմաններ, առհասարակ բացակայում են կենցաղային ամեն տեսակ հարմարություններ, ընտանիքը չունի անգամ սեփական հագուստ, երեխան հագնում է համագյուղացիների փոքրացած ու հին շորերը այնքան, մինչեւ լրիվ կեղտոտվելը, հետո պարզապես դեն են նետում՝լվանալու պայմաններ չունենալու պատճառով:

Տղան հասակակիցներից տարբերվում է ոչ միայն հետաքրքրություններով ու ապրելակերպով, այլեւ առօրյայով: Փոքրիկ բնակարանը չունի անգամ հեռուստացույց՝ երեխայի առօրյան փոքր-ինչ գոնե լցնելու համար, չկա մահճակալ, սառնարան, պահարաններ, նույնիսկ սեփական սպասք: Այլ մանրամասներ կարող եք դիտել ներկայացվող տեսանյությում:

«Օգնել կարող ենք ամենքս» նախաձեռնությունը ակնկալում է բոլոր բարի ու

կարեկից մարդկանց աջակցությունը:

Նշված ընտանիքին օգնելու համար ՎՏԲ

-Հայաստան բանկում բացվել է հաշվեհամար

AMD   16036013869903

USD     16036013869904

EUR     16036013869905

RUR     16036013869906:

Օգնել ցանկացողները կարող են զանգահարել 055 36 00 82 հեռախոսահամարով

Նախաձեռնությանն աջակցում է Լոռիի մարզպետարանը, հատուկ շնորհակալություն Լոռի-Ջրմուղկոյուղի ՓԲԸ տնօրեն Հարություն Անտոնյանին:

Տպել
Ամենաշատ