News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Apple ընկերության սարքավորումների միլիոնավոր օգտատերեր ողջ աշխարհում կարող էին օգտվել հայերեն ստեղնաշարից, եթե այն լիներ։ Այս մասին գրում է «MacDailyNews»-ը։ Ներկա պահին Android-ն ավելի է տարածվում, քանի որ Apple-ի սարքավորումները հայկական ստեղնաշար չունեն։ Իրավիճակը շտկելու նպատակով «iTechnology» կայքում հայկական ստեղնաշար ավելացնելու խնդրանքով Apple ընկերությանն ուղղած հանձնագիր է տեղադրվել։

«Վերջին տարիներին Apple-ի սարքավորումները խիստ տարածվել են միլիոնավոր հայերի շրջանում Հայաստանում եւ հայկական սփյուռքում, ովքեր օգտագործում են 1600 տարվա պատմություն ունեցող այդ հնագույն տառերը։ iPhone, iPod Touch եւ iPad սարքավորումներն այսօր գործածվում են կյանքի տարբեր ոլորտներում, հատկապես կրթության ու հաղորդակցության ոլորտում, որոնք շատ կարեւոր են ժամանակակից հասարակության կյանքում։ Այսպիսով, խնդրում ենք, որ Apple-ն իր հավատարիմ հաճախորդներին ապահովի մայրենի լեզուն օգտագործելու հնարավորությամբ», – ասված է հանձնագրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ