News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ավելի քան 2000 ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Չինաստանի Սիչուան նահանգի Լուշան կոչվող վայրում՝ այդ շրջանում տեղի ունեցած 7 բալ ուժգնությամբ երկրաշարժից երկու օր հետո:

Ինչպես հաղորդում է Սինհուան, ամենաուժեղ ստորգետնյա ցնցումը 5,9 բալ ուժգնություն է ունեցել: Այդ շրջանում մինչև հիմա էլ ժամանակ առ ժամանակ ցնցումներ են նկատվում:

Արհավիրքից հետո արդեն երրորդ օրն է, ինչ շարունակվում են լայնածավալ որոնողական-փրկարարական աշխատանքները: Ընդ որում, «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ իրենց ուժերով են հաղթահարում իրավիճակը և դեռ մտադիր չեն դիմել միջազգային հանրության օգնությանը:

Այս պահի դրությամբ` ըստ պաշտոնական տվյալների, երկրաշարժի զոհ են դարձել 188 մարդ, 11 հազարից ավելին վնասվածքներ է ստացել, իսկ 25 մարդ դեռ անհայտ կորած է համարվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ