News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ապրիլի 21-ին Պարագվայի նախագահ է դարձել երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը, Tabacos del Paraguay ծխախոտային կայսրության ղեկավար եւ «Կոլորադո» կուսակցության առաջնորդ Օրասիո Կարտեսը: Նախնական արդյունքներով, Կորտեսը մոտ 9 տոկոսով առաջ է անցել ազատական թեկնածու Էֆրիան Ալեգրեից՝ ստանալով ընտրողների 45,91 տոկոսը: Այսպիսով, «Կորոլորադո» կուսակցությունը վերադառնում է իշխանության: Ավելի վաղ այդ կուսակցության ներկայացուցիչները Պարագվայը ղեկավարել են ավելի քան 60 տարի, մինչեւ 2008 թվականը:

Պարագվայի համար կարեւոր մի շարք հարցերում, օրինակ նույնասեռ ամուսնությունների հարցում, Կարտեսը խիստ դիրքորոշում ունի: Զանգվածային միջոցառումներից մեկի ժամանակ նա նույնասեռականներին համեմատել է կապիկների հետ, իսկ երբ նրան առաջարկել են ներողություն խնդրել, Կարտեսը հրաժարվել է՝ հայտարարելով, որ պատրաստ է «պատրաստ է կրակել իր սեռական օրգանի վրա», եթե իր որդին ցանկանա ամուսանանլ տղամարդու հետ:

WikiLeaks-ի կողմից հրապարակված փաստաթղթերի համաձայն՝ Կարտեսը նկարագրվում է որպես ծխախոտի ամենագլխավոր «ոչ լեգալ մատակարարը Բրազիլիա»: WikiLeaks-ի այլ փասատթղթերում նշվում է, որ նա առնչություն ունի թմրանյութերի առեւտրից ստացվող փողերի լվացման հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ