News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բոսթոնի ահաբեկչության մեջ կասկածվող, ազգությամբ չեչեն Ջոհար Ցարնաեւը գիտակցության է եկել եւ գրավոր պատասխանել քննիչների մի շարք հարցերի:

Ինչպես հաղորդում է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրները, Ցարնաեւին, մասնավորապես, հարցրել են հնարավոր հանցակիցների եւ գործի չդրված պայթուցիկ սարքերի մասին:

Ավելի վաղ իրավապահները հայտարարել էին, որ 19-ամյա Ցարնաեւը ծանր վիրավորվել է ձերբակալության ժամանակ եւ ի վիճակի չէ ցուցմունք տալու: Հաղորդվել էր, որ կոկորդին ստացած վնասվածքի պատճառով, Ցարնաեւը կարող է ընդմիշտ զրկվել ձայնից:

Ցերնաեւին, ըստ ԱՄՆ արդադարադության նախարարության աղբյուրի, ամենայն հավանականությամբ կառաջադրվի ահաբեկչության իրականացման մեղադրանք: Հաղորդվում է, որ պաշտպանական կողմը հիմնականում շեշտը կդնի  նրա երիտասարդ լինելու եւ հեգեվիճակի հետ կապված հանագամանքների վրա:

Որոշ կոնգրեսականներ ԱՄՆ նախագահ Օբամային կոչ են արել Ցարնաեւին դատել ռազմական օրենքներով, ինչպես Գուանտանամոյի բազայի դատապարտյալներին: Հիշեցնենք, որ Բոստանում ահաբեկչության իրականացման մեջ կասկածվում են չեչեն Ցարնաեւ եղբայրները: Նրանցից ավագը` Թամերլանը սպանվել էր ապրիլի 19-ին, հատուկ գործողությունների ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ