News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գուանտանամոյում (Կուբա) ամերիկյան ռազմակայանի բանտում հացադուլ հայտարարած կալանավորների թիվը հասել է 84-ի:

«Ներկայումս հացադուլ են հայտարարել 166 կալանավորներից 84-ը, նրանցից 5-ը հոսպիտալացվել են»,-լրագրողներին ասել է ԱՄՆ բանակի փոխգնդապետ Սամյուել Հաուսը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ բողոքի զանգվածային ակցիային մասնակցում է 52 բանտարկյալ:

Հացադուլը Գուանտանամոյում սկսվել է փետրվարի 6-ին՝ կալանավորների զանգվածային խուզարկությունից եւ նրանց անձնական ունեցվածքի, այդ թվում հարազատներից ստացված նամակների, լուսանկարների եւ իրավաբանական գրագրության ու Ղուրանների առգրավումից հետո, հաղորդում է «Վզգլյադը»:

Մեկ շաբաթ առաջ Գուանտանամոյում բախումներ էին տեղի ունեցել պահապանների ու կալանավորների միջեւ: Որոշ կալանավորներ հագուստով փակել էին անվտանգության տեսախցիկների օբյեկտիվները, որից հետո հարձակվել էին բանտապանների վրա: Լուրջ վնաստածքներ ոչ ոք չէր ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ