News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Մագադանի մարզում որսորդների կոնֆլիկտն ավարտվել է հրաձգությամբ, երկու մարդ մահացել է, եւս մեկը վիրավոր է: Հետաքննություն է սկսվել այն բանից հետո, երբ կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքով Մյաունջա ավանի հիվանդանոց է տեղափոխվել 34-ամյա մի տղամարդ: Նա ասել է, որ վնասվածքնն ստացել է տայգայում:

Անտառում քննիչները հայտնաբերել են 56-ամյա եւ 50-ամյա տղամարդկանց դիակներ: Նրանցից առաջինը հրազենային վնասվածք է ստացել սրտի, մյուսը՝ երկու ծնկների շրջանում:

Պարզվել է, որ Մյաունջա ավանի բնակիչն ու նրա երկու որդիները (23 եւ 34 տարեկան) դուրս են եկել որսի, որտեղ նրանց եւ նրանց 50-ամյա ծանոթի միջեւ կոնֆլիկտ է տեղի ունեցել, որը վերաճել է փոխհրաձգության, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Դեպքի վայրից առգրավվել է «ԻԺ» տեսակի որսորդական հրացան եւ «Սայգա» եւ «Տիգր» տեսակի կարաբին: Կրակողներից մեկը մահացել է, երկրորդը գտնվում է հիվանդանոցում: Կոնֆլիկտի 23-ամյա մանսակիցը չի տուժել: Ոստիկանները պարզում են տեղի ունեցած ողբերգության հանգամանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ