News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Երեկ՝ ապրիլի 21-ին, գայլերի հարձակման հերթական դեպքն է գրանցվել Լոռիի մարզում: Գիշերը ժամը 05-ի սահմաններում գայլերը հարձակվել են Լոռիի մարզի Դեբեդ գյուղում բնակվող Անդրանիկ Միկոյանին պատկանող անասնագոմի վրա եւ հոշոտել թվով 17 ոչխար, պատճառելով խոշոր չափի նյութական վնաս:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում գյուղացիները դժգոհել են կառավարության անտարբերությունից ու ի վնաս գյուղացու արվող որոշումներից: «Գայլերն էնքան են շատացել ու էնքան վնաս են պատճառում, որ եթե 3-4 ապրանք են հոշոտում, նորմալ ենք ընդունում, իսկ կառավարությունը արգելում է գել սպանել, բայց էսպես չի լինի, իրենք պետք է օժանդակ ուժեր ուղարկեն գյուղ, թե չէ ստացվում է որ ոչ փոխհատուցում են տալիս, ոչ էլ թույլատրում են պայքարել գայլերի դեմ»,-ասում են գյուղացիները:

Բնակիչների փոխանցմամբ՝ գյուղում որսորդներ կան, սակայն չեն համարձակվում գայլ սպանել, քանի որ լուրջ խնդիրների մեջ կընկնեն. «Մինչեւ ԿԳԲ-ի պադվալներ կհասցնեն»:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Դեբեդ գյուղի գյուղապետ Կամո Պետրոսյանն ասաց, որ սա գյուղում գայլերի հարձակման առաջին դեպքը չէ: «Թե նախորդ տարի ու թե այս տարի բազմաթիվ դեպքեր են գրանցվել»,-ասաց նա:

Մանրամասները՝ NEWS.am-ի Լոռիի թղթակցի դեպքի վայրում պատրաստած տեսանյութում:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Էդվարդ Արզումանյանի

Տպել
Ամենաշատ