News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ապրիլի 19-ին, ժամը 23.56-ի սահմաններում Երեւանի Արցախի պողոտայում տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված «Շտապօգնության» բժիշկ Արմեն Մկրտչյանի, բուժքույր Անյա Մովսիսյանի եւ վարորդ Հակոբ Գալստյանի առողջական վիճակը համեմատաբար լավ է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանտու Շուշան Հունանյանը:

Նրա փոխանցմամբ՝ բժիշկ Արմեն Մկրտչյանի վիճակը արդեն կայուն ծանր է, բուժքույր Անյա Մովսիսյանի վիճակը համեմատաբար լավ է, վարորդն էլ տեղափոխվում է վնասքաբանության բաժանմունք:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ բժշկի, բուժքրոջ եւ վարորդի վիճակը ծանր է, նրանք տարբեր վնասվածքներ էին ստացել՝ պոլիտրավմա, տարբեր օրգանների համակցված վնասվածքներ:

Հիվանդանոցից հայտնել էին, որ բժշկի մոտ առկա է ծանր գանգուղեղային վնասվածք, թոքերի վնասվածք, ազդոսկրի կոտրվածք: Բուժքրոջ մոտ առկա է թոքերի ծանրագույն սալջարդ, վիրահատել են փայծաղը լյարդը կարել են եւ այլն: Վարորդ Հակոբ Գալստյանը գիտակցությունը տեղն է, նա միացված է արհեստական շնչառության ապարատին, ունի վնասվածքներ կրծքավանդակի, կոնքի, ազդոսկրի, սրունքոսկրի հատվածներում:

«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը Թագուհի Ստեփանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ նրանք գնում էին Խարբերդ` կանչ սպասարկելու: Այդ ժամանակ նույն ճանապարհով «Շտապօգնության» երկու մեքենաներ էին ընթանում իրար հետեւից, առաջին մեքենայի վարորդը կարողացել էր խուսափել դիմացից եկող «Մերսեդեսի» հետ բախումից, իսկ երկրորդին դա չէր հաջողվել: «Շտապօգնության» վարորդը պատմել էր, որ դիմացից եկող «Մերսեդեսը» լույսերը չէր միացրել:

Տնօրենը նաեւ տեղեկացրեց, որ «Շտպաօգնության» երեք աշխատակիցներն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ: Բուժքույրը եւ վարորդը երկար տարիներ է` աշխատում են «Շտապօգնությունում», իսկ բժիշկը` մեկ տարվա աշխատող է, նախկինում նա աշխատել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ի ուշ երեկոյան, ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Արցախի պողոտայում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել էր, որ վթարը տեղի է ունեցել Արցախի պողոտայի թիվ 32 Ա շենքի մոտակայքում: Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել էին շտապօգնության 007 ՍԼ 64 եւ «Մերսեդես» մակնիշի 03 ՕՍ 078 համարանիշեր ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Մերսեդեսի» վարորդ՝ 34-ամյա Ա. Չիբուխչյանը տեղում մահացել էր: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ շտապօգնության աշխատակիցներ` բժիշկ, 33-ամյա Ա. Մկրտչյանը, բուժքույր Ա. Մովսիսյանը եւ վարորդ Հ. Գալստյանը տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներով հոսպիտալացվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ