News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կիեւում Ի. Ֆ. Կուրասովի անվան Ուկրաինայի ԳԱԱ քաղաքական եւ էթնիկ հետազոտությունների ինստիտուտում այսօր` ապրիլի 22-ին, կլոր սեղան տեղի կունենա «Հայոց ցեղասպանություն. առանց մոռացության իրավունքի» թեմայի վերաբերյալ, որի կազմակերպիչներն են Ուկրաինայի հայերի միությունն ու Կիեւի հայ համայնքը:

Ըստ Analitika.at.ua-ի` կլոր սեղանին կմասնակցեն Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Ուկրաինայի հայերի միության նախագահ, պատգամավոր Վիլեն Շատվորյանը, Ուկրաինայում ՀԱԵ թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը, տարբեր խմբակցությունների պատգամավորներ, հայտնի ուկրաինացի փորձագետներ, գիտնականներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ, հայկական սփյուռքի ներկայացուցիչներ:

Ապրիլի 24-ին Ուկրաինայի հայկական բոլոր եկեղեցիներում կանցկացվեն Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ծիսակատարություններ: Հայոց ցեղասպանության 98-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ կկազմակերպվեն տարածաշրջանային բոլոր հայկական համայնքներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ