News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ապրիլի 21-ին Երեւան-Վայք ավտոճանապարհին՝ Տիգրանաշեն գյուղի մոտակայքում, տեղի ունեցած վթարից վիրավորված 58-ամյա Ժորա Առուստամյանը եւ 37-ամյա Նարինե Ազարյանի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արտաշատի բժշկական կենտրոնից: 3 տարեկան ուղեւոր Բարմեն Առուստամյանի կյանքին եւս վտանգ չի սպառնում: Նրան անցորդներն են օգնության հասել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 21-ին, ժամը 16.58-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Վայք ավտոճանապարհին՝ Տիգրանաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել վթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնել էին, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել էր, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 30 UU 723 համարանիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորը, ինչի հետեւանքով ուղեւորներ՝ 57-ամյա Սվետլանա Ալեքսանյանը եւ 42-ամյա Գագիկ Առուստամյանը տեղում մահացել էին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ 57-ամյա Ժորա Առուստամյանը եւ 3-ամյա ուղեւոր Բարմեն Առուստամյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Արտաշատ քաղաքի ԲԿ, 37-ամյա Նարինե Ազարյանը՝ Արարատ քաղաքի ԲԿ, իսկ 11-ամյա Էլեոնորա Առուստամյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր: Հրշեջ-փրկարարները ձորից դուրս էին բերել Ս.Ալեքսանյանի եւ Գ.Առուստամյանի դիերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ