News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Աֆղանստանում արտակարգ վայէջք է կատարել Թուրքիային պատկանող ռազմական ուղղաթիռը: Նրա անձնակազմին ու ուղեւորներին հավանաբար պատանդ են վերցրել թալիբները:

Լոհար նահանգի փոխնահանգապետ Մուհամեդ Հաշիմ Ֆայիզին լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտարարել է, որ «եղանակային պայմանների թելադրանքով» ապրիլի 21-ին ուղղաթիռը վայրէջք է կատարել Ազրա թաղամասում: Նրա խոսքով` կասկած կա, որ ուղղաթիռի անձնակազմին ու ուղեւորներին, որոնց մեջ են վեց թուրք ճարտարագետներ, առեւանգել են «Թալիբան» շարժման անդամները: Ավելի վաղ, Սինհուա գործակալությունը հայտարարել էր, որ ուղղաթիռը վթարի է ենթարկվել:

Նահանգային խորհրդի ղեկավար Աբդուլ Վալի Վաքիլը լրատվամիջոցներին իր հերթին հայտնել է, որ ուղղաթիռում էին գտնվել վեց թուրք, մեկ աֆղան եւ երկու ուզբեկ ճարտարագետներ, ինչպես նաեւ աֆղանական բանակի մեկ զինծառայող, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախնական տվյալներով` պատանդ վերցված օտարերկրացիներին զինյալները տեղափոխել են թալիբների հսկողության ներքո գտնվող Դարա-է Թանգ կիրճը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ