News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ը սեփականության իրավունքով (ՀՀ կառավարությունը` համապատասխան որոշմամբ) մրցույթում հաղթողին (այսուհետ` Կառուցապատող) հանձնելու է «Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայության» օգտագործմանը հանձնված Երեւանի Աճառյան 54 հասցեում գտնվող շենքը եւ այդ շենքի սպասարկման համար անհրաժեշտ հողամասը (հողամաս` 7584,66 քմ, 4 հարկանի շենք` 1292,3 քմ, նկուղ` 170 քմ, օժանդակ շինություն` 400 քմ): Այն գնահատվել է լիցենզավորված կազմակերպությունների կողմից եւ ընդհանուր արժեքը կազմում է 399.240.000 ՀՀ դրամ:

Կառուցապատողը պետք է`

- վերակառուցի ՀՀ ԱԻՆ Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանը եւ բարեկարգի տարածքները` ըստ նշված պահանջների եւ տեխնիկական պայմանների.

- ՀՀ Կոտայքի մարզի Գետարգել գյուղում ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի եւ փրկարարական ստորաբաժանումների տեղակայման համար կառուցի նոր տնակային շենք, վերակառուցի առկա շենքերն ու շինությունները, բարեկարգի տարածքները` նշված պահանջներին եւ տեխնիկական պայմաններին համապատասխան։

1) Կառուցապատողն իր միջոցների հաշվին, գլխավոր կապալի պայմանագրի եւ ամփոփ ֆինանսական հաշվարկի շրջանակներում իրականացնելու է`

ա. կառուցապատման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը,

բ. նախագծանախահաշվային փաստաթղթերի սահմանված կարգով համաձայնեցումը լիազոր մարմինների հետ,

գ. շինարարական համալիր աշխատանքների կատարումը,

դ. կառուցված եւ վերակառուցված շենքերի պետական գրանցումը.

2) կառուցապատման աշխատանքների ավարտման ժամկետ սահմանվելու է ոչ ավելի քան 16 ամիս` շինարարության թույլտվություն ստանալու օրվանից.

3) կառուցապատման աշխատանքների եւ գլխավոր կապալի պայմանագրի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում` շինարարության ինքնարժեքի ավելացման հետեւանքով պետությանը հանձնվող աշխատանքների գնի ավելացման դեպքում նույն չափով ինքնաբերաբար ավելացվում է կառուցապատողին տրվող գույքի օտարման գինը` առանց որեւէ լրացուցիչ գնահատման.

4) Կառուցապատողը նախկինում պետք է կատարած լինի նման աշխատանքներ:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել`

1) ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչություն` 31-77-48.

2) ՀՀ ԱԻՆ ՓԾ թիկունքի եւ նյութատեխնիկական ապահովման վարչություն` 31-78-33.

3) ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալություն` 31-77-39:

Մրցույթի մասնակցության հայտերը ներկայացվում են`

1) ՀՀ ԱԻՆ քարտուղարություն` մինչեւ 2013 թ. մայիսի 8-ը ներառյալ.

2) մրցութային հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Հ. Մխիթարյանին ուղղված գրությամբ` փակ ծրարով կցելով կառուցապատման նախագծանախահաշվային եւ այլ փաստաթղթեր:

Տպել
Ամենաշատ