News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՍԴՀԿ (ընդդիմադիր) անդամ Գուրգեն Եղիազարյանը լրագրողներին կոչ է անում լուրջ դնել Պարույր Հայրիկյանին վիրահատած «խիրուրգի» հարցը, որովհետեւ նրա պատճառով բյուջեն տուժել է 50 հազար դոլարով։  Այս մասին այսօր՝  ապրիլի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:

Նա առաջարկում է գտնել վիրաբույժին եւ դատի տալ, զբաղվել նրա դիպլոմի խնդրով։ «Եթե մի հատ գնդակ չկարողացավ մարմնի միջից հանել, այն դեպքում, երբ ոչ մի օրգան չէր վնասել, չկարողացավ այնպես հանել, որ հետու իմ բյուջեից հիսուն հազար դոլար չտան, տանեն եվրոպաներում վիրահատեն։ Սերժ Սարգսյանի խնամին չէ՞ր էդ հիվանդանոցի տերը, ըտենց խնամի՞ են պահում։ Չասենք՝ ո՞վ է էդ խիրուրգը, չասենք այ տղա ջան, բա որ Հայրիկյանը չէր, իշխանություններն էլ քաղցր աչքով չէին նայում էդ մարդուն, ի՞նչ անի, գնա ամիսներով տնքա, ի՞նչ է թե վիրահատության փող չունի։ Չես կարողանում վիրահատություն անել, անշնորհք ես, մի արա: Քո արած վիրահատության պատճառով մեր բյուջեն տուժեց 50 հազար դոլարով, իսկ էդ գումարով ինչքան ծերերի կարող էինք դեղ տալ, երեխաների բուժել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ,  հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Դրանից հետո նա տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, վիրահատվել այնտեղ, իսկ վերջերս այնտեղից տեղափոխվել է Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է տասներկուսից քսան տարի ազատազրկում կամ ցմահ դատապարտում): Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում,  փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել, սակայն մինչ օրս հայտնի չեն նման քայլի դրդապատճառները: Ավելի ուշ նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանն է կալանավորվել, նա մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար:

Նշենք, որ Հայաստանի կառավարությունն մարտի 28-ին, 20.5 մլն դրամ է հատկացրել առողջապահության նախարարությանը՝ Պարույր Հայրիկյանի բուժման ծախսերը արտասահմանում փոխհատուցելու նպատակով: Գումարը հատկացվել է  կառավարության պահուստային ֆոնդից: 2013թ.  նախագահի ընտրությունների քարոզարշավի ժամանակ մահափորձ էր կատարվել նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա: Նրա բուժումը կազմակերպվել էր Երեւանի մասնագիտացված բուժհաստատություններում, սակայն առողջության լիարժեք վերականգման համար նպատակահարմար է շարունակել բուժումը արտերկրում: Նախնական հաշվարկներով՝ բուժումը արտերկրում հնարավոր է կազմակերպել մոտ 20,500.0 հազ. դրամով (մոտ 50 հազ. դոլար):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ