News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը կարող է բախվել ԱՄՆ-ի պատժամիջոցներին, եթե թրաֆիկինգի դեմ պայքարի արդյունավետ քայլեր չձեռնարկվեն; Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպի` աշխարհի մի շարք երկրներում թրաֆիկինգի վիճակի մասին զեկույցի նախագծում, հաղորդում է Turan-ը` վկայակոչելով Պետքարտուղարության աղբյուրը:

Աղբյուրի տվյալներով, Ադրբեջանն ընդգրկված է այն երկրների ցանկում, որոնց կարգավիճակը 2-րդից իջեցվել է 3-րդ մակարդակի: 3րդ մակարդակը նշանակում է ամենացածր դասը ԱՄՆ Պետքարտուղարության դասակարգման մեջ եւ նշանակում է ԱՄՆ կառավարության կողմից պատժամիջոցների ներդրում: Բացի Ադրբեջանից, այդ ցանկում ընդգրկվել են նաեւ Ռուսաստանը, Չինաստանը, Ուզբեկստանը, Իրաքն ու Կոնգոն: Աշխատանքը զեկույցի վրա շարունակվում է եւ այն հրապարակվելու է հունիսին:

«Երկրները չեն կարող միշտ մնալ 2-րդ մակարդակում: Կամ պետք է բարելավեն իրավիճակը, կամ անցնեն 3-րդ մակարդակ, որտեղ արդեն գտնվում են Իրանը, Հյուսիսային Կորեան, Կուբան, Զիմբաբվեն»,- ասել է աղբյուրը:

2012թ. զեկույցի համաձայն, Ադրբեջանը առաքիչ եւ տարանցիկ երկիր է տղամարդկանց, կանանց եւ երեխաների թրաֆիքինգի համար` նրանց աշխատանքային եւ սեռական շահագործման նպատակով: Ադրբեջանի իշխանությունները հետաքննել են գործերի միայն փոքր մասը եւ պատժել մեղավորների չնչին մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ