News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություններ կսկսի պանրի շուկայում: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

Նրա խոսքով՝ նախկինում այդ ոլորտում իրականացրած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս ժամանակահատվածում իրապես հնարավոր է պանրի արտադրության նվազում եւ գների որոշ աճ՝ կաթի քանակի սեզոնային պակասի պատճառով: 

«Այս ժամանակահատվածում կրճատվում են բնական կաթի մթերման ծավալները, հնարավոր է պանրի արտադրության ծավալների կրճատում, դեֆիցիտը մոտենում է իր պիկին: Բայց վերջնական եզրակացություն կարող ենք տալ միայն շուկայի ուսումնասիրությունից հետո»,- ասաց Ա. Շաբոյանը: Նրա տեղեկացմամբ՝ պանրի արտադրությամբ զբաղվում են բազմաթիվ տնտեսվարողներ (այդ թվում՝ փոքրեր), ինչը քիչ հավանական է դարձնում հակամրցակցային համաձայնությունների առկայությունը:

NEWS.am-ի մոնիտորինգը խանութներում ցույց տվեց, որ «Լոռի» պանիրը, որպես կանոն, վաճառվում է կգ-ը 2400-2800 դրամով, ինչը մոտ 10%-ով գերազանցում է փետրվարի գները: Բացի այդ՝ բազմաթիվ խանութներում առկա է պանրի տեսականու դեֆիցիտ՝ հիմնականում առաջարկվում է միայն «Չանախ» պանիրը:

Հիշեցնենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հանդես է եկել պարզաբանմամբ, որում պանրի արտադրության նվազումը բացատրել է կաթի մթերման ծավալների ժամանակավոր անկմամբ եւ մթերման գների աճով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ